143
12 Նոյեմբեր 2026
143
Հրազդան գետի վրա գտնվող Երևանի Կարմիր կամուրջը հայտնի է նաև «Խոճա Փ(ի)լավի կամուրջ» անունով։ Կառուցվել է Երևանում մեծ ավերածություններ գործած Գառնիի 1679 թ․ երկրաշարժից անմիջապես հետո՝ քանաքեռցի մեծահարուստ վաճառական Խոճա (Խոջա) Փ(ի)լավի ծախսով՝ ավերված միջնադարյան կամրջի տեղում։
06 Նոյեմբեր 2026
635
Հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանն ուղղված «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակում է իր առաքելությունը։«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները Հայաստանի տարբեր անկյուններում՝ հողի շերտերից, մոռացությունից և խոնարհված վիճակից փրկել, վերականգնել և իրենց պատվանդաններին են վերադարձրել արժեքավոր խաչքարեր։
24 Սեպտեմբեր 2026
532
Այցելուների իրազեկվածության բարձրացման և պատմամշակութային հուշարձանների հանրայնացման նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհային միջոցներով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է հանրապետության տարածքում 350 տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքներ:
19 Սեպտեմբեր 2026
188
Եզակի այս հուշարձանի վերականգնման համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 444 միլիոն դրամ է հատկացրել:
18 Սեպտեմբեր 2026
547
ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ Թումանյան համայնքի` Լորուտ և Մարց բնակավայրի միջև գտնվող գյուղատեղիում հայտնաբերել են միջնադարյան կառույցների մնացորդներ և 11-16-րդ դարերի խաչքարեր։
12 Սեպտեմբեր 2026
158
Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են տնտեսական նշանակության հորեր և թոնիր:
08 Սեպտեմբեր 2026
482
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները հետևողականորեն իրականացնում են մարզի պատմամշակութային ժառանգության պահպանման, խնամքի և հանրայնացման աշխատանքներ։
31 Օգոստոս 2026
136
Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։
27 Օգոստոս 2026
127
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։