55
Այսօր 00:00
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները հետևողականորեն իրականացնում են մարզի պատմամշակութային ժառանգության պահպանման, խնամքի և հանրայնացման աշխատանքներ։
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզային ծառայությունը, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի աշխատակիցների հետ միասին, իրականացրել է Խնձորեսկ բնակավայրի տարածքում՝ Քարաշեն տանող ճանապարհի գերեզմանոցում գտնվող, տարիների ընթացքում խոնարհված և կիսագետնաթաղ դարձած խաչքարի ուղղման, ինչպես նաև ամրացման աշխատանքներ։
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի նպատակն է հայտնաբերել, մաքրել և նախնական տեսքին վերադարձնել մեր պատմական ժառանգության մաս կազմող այն հուշարձանները, որոնք ժամանակի և եղանակային պայմանների ազդեցությամբ հայտնվել են վնասման կամ կորստի վտանգի տակ։
Իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ՝ նպաստելով ՀՀ մարզերում առկա պատմամշակութային արժեքների անվնաս պահպանմանը և դրանք ապագա սերունդներին փոխանցելուն։