26
03 Հուլիս 2023
26
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդի հարուստ հավաքածուից է բրոնզե այս ապարանջանը։
29 Հունիս 2023
27
Ուտիքի, Արցախի, Զանգեզուրի, Վայքի, Վասպուրականի հյուսիսարևելյան գավառներին բնորոշ «Ուտիք» անունը կրող այս գորգը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գորգի և կարպետի հավաքածուից է։
29 Հունիս 2023
26
Պետական միջոցներով հայտարարված են. Արմավիրի մարզի Շուշանավանք, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոց, Վայոց ձորի մարզի Օրբելյանների (Սելիմի) քարավանատուն, Լոռու մարզի Բարձրաքաշի Սբ Գրիգոր հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթները։ Բերդկունք ամրոցում առաջիկայում նաև պեղման աշխատանքներ են նախատեսվում՝ նախագծային աշխատանքներին զուգահեռ։
28 Հունիս 2023
28
Ասում են, մի օր իշխանի որդին ձմռանը շքախմբով անցնելիս է եղել Գեղարքունիքը Վայոց ձորին կապող լեռնանքցքով։ Հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել սաստիկ մրրկահողմ, իշխանազնն ու նրա մարդիկ պատսպարվելու տեղ չեն գտել և խեղդվել են բքի մեջ։ Զավակի հիշատակը հավերժացնելու համար առաջնորդը կառուցել է իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը։ Իջևանատունն իշխանի որդու անունով կոչվել է Սելիմի քարավանատուն կամ քարվանսարա։
28 Հունիս 2023
29
ՀՀ կառավարության աջակցությամբ ամրակայվում և վերականգնվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Միջնադարյան պատմամշակութային, կրոնական կոթողը նորոգելու համար հատկացվել է ավելի քան 7 միլիոն դրամ:
28 Հունիս 2023
25
ՀՀ կառավարության աջակցությամբ ամրակայվում և վերականգնվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Միջնադարյան պատմամշակութային, կրոնական կոթողը նորոգելու համար հատկացվել է ավելի քան 7 միլիոն դրամ:
27 Հունիս 2023
33
Նկարում Հաղպատի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 1025 թ-ին:
27 Հունիս 2023
28
«Բաղակու քար» ամրոցի կառուցումը թվագրվում է IV դ.: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանը և նրան հետևող ուսումնասիրողները Բաղակու քարը նույնացնում են Բաղաբերդի հետ, սակայն վերջինս սելջուկների կողմից զավթվել է Բաղակու քարի գրավումից 40 տարի անց:
26 Հունիս 2023
27
Լոռու մարզ, գ. Ախթալա, /պետ ցուցիչ` 5.5.1.1/: Ախթալայի հուշարձանախումբը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում (Երևանից 185 կմ հեռավորության վրա)` խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Սա հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: