9
23 Հունիս 2023
9
«Չարենցի կամար» հուշարձանի տարածքում տեղադրված տեղեկատվական հին վահանակը փոխարինվել է նորով։
23 Հունիս 2023
11
Շատիվանքում շատ հուշեր ունի հուշարձանների պահապան Վարուժան Պապլոյանը։ Ամենահիշարժանը գյուղի «ժամի» մասին է, ասում է․
22 Հունիս 2023
8
Վայոց ձորի մարզում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել: 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում: Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:
22 Հունիս 2023
5
Արտավազավանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղից մոտ 500 մ արևմուտք: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, զանգակատնից և հարակից գերեզմանոցից: Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով:
21 Հունիս 2023
9
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2023 թ. հոկտեմբերի 4-6-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:
20 Հունիս 2023
10
Ֆոնդապահ Սոնա Պետրոսյանի ձեռքին Նորաբացի պեղավայրից խեցանոթ է, այնուհետև՝ բրոնզեդարից դաշույն։
19 Հունիս 2023
6
Վասակաբերդը V դ. ամրոց է, որը ժամանակին նկարագրել է ազգագրագետ Ե. Լալայանը, առանց հիշատակելու նրա անունը: Համաձայն վերջինիս վկայության՝ ամրոցը գտնվել է բլրի գագաթին, ունեցել է երկու պարիսպ: Բերդի գագաթին եղել է մի ավազան, որի ջուրը բերվել է մոտակա հարավային կողմի լեռներից, որովհետև այդ ուղղության վրա են գտնվել փողրակները: Ինչպես բերդի շուրջը, այնպես էլ ներսում նկատելի են եղել տների հետքեր: Բերդի հյուսիսային ստորոտին, գետի ափին գտնվել են կարասներ՝ լի մարդկանց ոսկորներով: Հատկանշական է, որ կարասային թաղումների իրողությունը վկայում է ամրոցի ավելի վաղ շրջանի պատմության մասին:
19 Հունիս 2023
11
«Եվրոպական հնագիտության օրերի» շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեցին կրթական ծրագրեր:
16 Հունիս 2023
8
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» աջակցությամբ հուլիսի 8-ին Գառնու հեթանոսական տաճարում կայանալիք միջոցառմանը Triangulum Community-ն հրավիրել է աշխարհահռչակ երաժիշտ և պրոդյուսեր Sébastien Léger-ին։ Հայտնի երաժշտին կմիանան նաև տեղացի արտիստներ` Donz, Teom, Leo Aniram b2b KAÍ aka guevo: