Վանական համալիր Արտավազավանք (VI-VII ԴԴ.)

22 Հունիս 2023

  • 6

Վանական համալիր Արտավազավանք (VI-VII ԴԴ.)

Եկեղեցին (VII դ.) կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է XI-XIV դդ.: Ենթաթմբուկային քառակուսի հորինվածքից շրջանային անցումը կատարված է առագաստների միջոցով: Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը, որը ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի: Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դ. կառուցված միանավ սրահին:Միանավ բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել էր VI դ., իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև XII դ. 20-ական թթ. և միայն դրանից հետո են իրականացվել վերականգնողական աշխատանքներ, ինչի մասին վկայում է խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը: Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը: Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են:Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում XIII-XIV դդ. վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ:Հետագա թաղումների հետևանքով եկեղեցիների շրջակայքում տարածված գերեզմանոցը հիմնովին ավերվել է: Տեղաշարժված, առանց պատվանդանների խաչքարերի (XII-XIII դդ.) մի մասը, ինչպես նաև արձանագիր քարերի առանձին բեկորներ հենված են միանավ եկեղեցու արևելյան պատին:

Եկեղեցին (VII դ.) կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է XI-XIV դդ.: Ենթաթմբուկային քառակուսի հորինվածքից շրջանային անցումը կատարված է առագաստների միջոցով: Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը, որը ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի: Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դ. կառուցված միանավ սրահին:

Միանավ բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել էր VI դ., իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև XII դ. 20-ական թթ. և միայն դրանից հետո են իրականացվել վերականգնողական աշխատանքներ, ինչի մասին վկայում է խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը: Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը: Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են:

Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում XIII-XIV դդ. վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ:

Հետագա թաղումների հետևանքով եկեղեցիների շրջակայքում տարածված գերեզմանոցը հիմնովին ավերվել է: Տեղաշարժված, առանց պատվանդանների խաչքարերի (XII-XIII դդ.) մի մասը, ինչպես նաև արձանագիր քարերի առանձին բեկորներ հենված են միանավ եկեղեցու արևելյան պատին:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ