Միջնադարյան Հայաստանի ապահով կացարանը․ Սելիմի քարավանատուն

28 Հունիս 2023

  • 29

Միջնադարյան Հայաստանի ապահով կացարանը․ Սելիմի քարավանատուն

Ասում են, մի օր իշխանի որդին ձմռանը շքախմբով անցնելիս է եղել Գեղարքունիքը Վայոց ձորին կապող լեռնանքցքով։ Հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել սաստիկ մրրկահողմ, իշխանազնն ու նրա մարդիկ պատսպարվելու տեղ չեն գտել և խեղդվել են բքի մեջ։ Զավակի հիշատակը հավերժացնելու համար առաջնորդը կառուցել է իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը։ Իջևանատունն իշխանի որդու անունով կոչվել է Սելիմի քարավանատուն կամ քարվանսարա։

Կառույցը գտնվում է պատմական Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սելիմի լեռնանցքի հարավահայաց լանջին, Աղնջաձոր գյուղի տարածքում:  Մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1326-1327 թվականներին։

Քարավանատունը բաղկացած է երեք դահլիճներից: Կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով:

Քարավանատները Հայաստանով անցնող միջնադարյան հյուրանոցներն էին, ուր իջևանում էին ճանապարհորդներն ու վաճառականները, ինչպես նաև նրանց  կենդանիները։

Աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ունեցող Սելիմի քարավանատունը  միջնադարյան Հայաստանի այլ հուշարձանների համեմատությամբ թերևս ամենալավ պահպանված կառույցն է:

Լեռնանցքը 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվել է Վարդենյաց լեռնանցք, որտեղ էլ գտնվում է Սելիմի քարավանատունը։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ