1
24 Սեպտեմբեր 2018
1
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում երեկ տոնական մթնոլորտ էր: Ազգային ավանդույթներով, երգ ու պարով ուղեկցվող միջոցառումը սկսվել է ամրոցի մուտքից: Լարախաղացն ու ծաղրածուն բեմականացված, հետաքրքիր ողջույնից հետո ներկաներին ուղեկցել են միջոցառման համար նախատեսված վայրը:
24 Սեպտեմբեր 2018
1
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամ «Զվարթնոց» կվարտետը տոնական գեղեցիկ երեկո է պարգևել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին:
24 Սեպտեմբեր 2018
27
«Մշակութային ժառանգության եվրոպական տարի․ կիսվելու արվեստը» խորագրով միջոցառումներ են անցկացվել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում։ Մասնաճյուղի վարիչ Կիմիկ Սերոբյանը Լոռի բերդ համայնքի երեխաների համար անցկացրել է բաց դաս՝ «Լոռի բերդի պատմությունը» թեմայով: Նրանք շրջել են արգելոցի տարածքում, ծանոթացել հուշարձաններին, դրանց առնչվող հետաքրքիր տեղեկություններ լսել։
20 Սեպտեմբեր 2018
31
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնի համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառում կանցկացվի։ Ժամը 15:00-ին համայնքում կվերաբացվի արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Ապա միջոցառումները կշարունակվեն արգելոց-թանգարանում: Ժամը 16:00-ին ազգային մշակութային ժառանգության պահպանման օրվան նվիրված տոնակատարությունը կսկսվի տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության կոթողների ներկայացմամբ։ Կկազմակերպվի արհեստագործական աշխատանքների ցուցադրություն՝ գորգագործություն, գոբելենագործություն։ Կլինի նաև Գառնիի Գեղարվեստի դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցադրում։
18 Սեպտեմբեր 2018
25
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայություններում շարունակվում են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
18 Սեպտեմբեր 2018
26
Ինքնուս լուսանկարիչ, գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) Սյունիքի մասին պատմող ֆոտոխրոնիկան գիտահետազոտական, փաստավավերագրական նշանակություն ունի։ Դրանց մի զգալի հատված՝ բնօրինակ սևանկարներ պահպանվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ում։
18 Սեպտեմբեր 2018
34
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19: 00-ին Հայաստանի Անկախության տոնի առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոգևոր ու հայրենասիրական երգերի կատարումներով, որոնք կհնչեն «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ, հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Արմինե Օջախյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Գեորգի Առաքելով (բարիտոն) և Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար):
24 Սեպտեմբեր 2016
28
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, «Եվրոպական ժառանգության տարի. կիսվելու արվեստը» խորագրի ներքո, ՀՀ մշակույթի նախարարությունը «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում աստղադիտում էր կազմակերպել:
30 Նոյեմբեր -0001
61
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները խոտածածկույթից մաքրել են «Տափի բերդ» /Գևորգ Մարզպետունու/ ամրոցի ներսի հատվածը, բնակելի և տնտեսական թաղածածկ շինությունները, պարսպի ներսում գտնվող եկեղեցու շրջակայքը /XIII դ./։