Մաքրման աշխատանքներ «Տափի բերդ» ամրոցում

30 Նոյեմբեր -0001

  • 50

Մաքրման աշխատանքներ «Տափի բերդ» ամրոցում

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները խոտածածկույթից մաքրել են «Տափի բերդ» /Գևորգ Մարզպետունու/ ամրոցի ներսի հատվածը, բնակելի և տնտեսական թաղածածկ շինությունները, պարսպի ներսում գտնվող եկեղեցու շրջակայքը /XIII դ./։

Ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող կանոնավոր հատակագծով քառանկյուն շինությունը գտնվում  ՀՀ Արարատի մարզի Խոսրով  գետի աջ ափին՝ Ուրծ քարատեղիի հյուսիարևմտյան եզրին, Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք։

Կառուցվել է X դ. առաջին քառորդում։

Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։

«Տափի բերդը» և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ