«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800 ԱՄՅԱԿԻՆ

19 Հոկտեմբեր 2018

  • 3

«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800 ԱՄՅԱԿԻՆ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հին ու նոր Երևանի վավերագրերի յուրօրինակ ցուցադրություն է բացվել «Մետրոնոմ» կենտրոնում։ Երևանի 2800 ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնցից ամենահինը` Երևանի բերդի և Ձորագյուղի ընդհանուր տեսարանը պատկերող լուսանկարն է /1885թ./։


ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

18 Հոկտեմբեր 2018

  • 1

ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, ՌԴ ԳԱԱ Պետրոս Մեծի անվան Մարդաբանության և ազգագրության թանգարանի հրավերով, օրերս մասնակցել է Սանկտ Պետերբուգում կայացած` «Հնամարդաբանությունը, կենսահնագիտությունը, հնագենետիկան» խորագիրը կրող համառուսական գիտագործնական խորհրդաժողովին: Մասնակցել են`Ֆրանսիայի /Ստրասբուրգի և Թուլուզի համալսարանների /, Դանիայի /Կոպենհագենի Գեոգենետիկայի կենտրոն/, Մոնղոլիայի /Ուլանբատորի համալսարան /, ԱՄՆ /Վինսկոնսին Մեդիսոնի համալսարան, հնագիտական քիմիայի լաբորատորիա, Հարվարդի բժշկական դպրոց /, Միացյալ թագավորություն /Բելֆաստի Քուին համալսարան/ և Ռուսաստանի Դաշնության /Մոսկվայի պետական համալսարանի մարդաբանության թանգարան, ՌԴ ԳԱԱ հնագիտության ինստիտուտ, Կազանի Դաշնային համալսարան և այլն/ մարդաբանության ոլորտի մասնագետներ։


ՈՒՂՂՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԽԱՉՔԱՐԵՐ

18 Հոկտեմբեր 2018

  • 5

ՈՒՂՂՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԽԱՉՔԱՐԵՐ

ՊՄՊ Կոտայքի մարզի աշխատակիիցների ջանքերով, «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի գերեզմանատան տարածքում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան երեք խաչքար: Միջոցառմանը մասնակցել են նաև Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը, համայնքապետարանի աշխատակիցները:


«ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄԸ

17 Հոկտեմբեր 2018

  • 1

«ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄԸ

Մասնագիտությամբ ինժեներ Տիգրան Ֆաբրիկատորյանն առաջին անգամ հայրենիք է եկել 2007թ-ին: Նրա նախնիները ծնունդով Արևմտյան Հայաստանից են եղել, ովքեր ցեղասպանությունից փրկվելու համար 1915-ին բռնել են գաղթի ճամփան: Հայկական արմատները Ֆաբրիկատորյանը երբեք չի մոռացել, որտեղ էլ ապրել է` Եգիպտոս, Կանադա: 1965-ին ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ ապրում են մինչ օրս: Սիդնեյում Տիգրան Ֆաբրիկատորյանը իրեն շրջապատել է հայկական միջավայրով: Գրեթե նույն ճակատագիրն ունեցող հայուհի կնոջ` Վիվիեն Մանուկյանի հետ արդեն չորրորդ անգամն է Հայաստանում: Անկեղծանում է` կարոտում է հողն ու ջուրը: Պարոն Տիգրանը, սակայն, հայրենիք է գալիս է ոչ միայն կարոտն առնելու: Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը, հայրենիքին ինչ որ ձևով օգտակար լինելու մեծ ցանկությունը նրան մտերմացրել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմի հետ:


ԿԲԱՑՎԻ «ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

15 Հոկտեմբեր 2018

  • 1

ԿԲԱՑՎԻ «ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հոկտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։ Երևանի 2800 ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ։


ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՉՔԱՐԵՐԸ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԵԿՈՐՆԵՐԸ

15 Հոկտեմբեր 2018

  • 1

ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՉՔԱՐԵՐԸ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԵԿՈՐՆԵՐԸ

Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերով թվագրվող հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել դեռևս խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Մի քանի տարի առաջ էլ նորոգվել է գավթի ծածկասալերի հատվածը: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղաշարժվել են խաչքարեր, տապանաքարեր, բեկորներ: Դրանք տևական ժամանակ ուղղակի թափված են վանական համալիրի տարածքում:


ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

10 Հոկտեմբեր 2018

  • 1

ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Կապուտանի համայնքապետարանի համագործակցությամբ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում համայնքի Կապտավանք եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցի տարածքում հատվածում ուղղվել և ամրակայվել է խոնարհված երեք խաչքար: Աշխատանքների իրականացմանը մասնակցել են ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և համայնքապետարանի աշխատակիցներ:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ԻՆ

28 Սեպտեմբեր 2018

  • 1

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ԻՆ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Արփի» արգելոցի նախաձեռնությամբ Արենիի մշակույթի տանը կազմակերպվել է «Կիսվելու արվեստ․ազգային պարարվեստ» խորագրով միջոցառում-հանդիպում։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

28 Սեպտեմբեր 2018

  • 2

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Սյունիքի մարզային ծառայության ու «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցների հետ:


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ