ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ԻՆ

28 Սեպտեմբեր 2018

  • 2

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ԻՆ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Արփի» արգելոցի նախաձեռնությամբ Արենիի մշակույթի տանը կազմակերպվել է «Կիսվելու արվեստ․ազգային պարարվեստ» խորագրով միջոցառում-հանդիպում։

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության, Արենիի համայնքապետարանի աշխատակիցներ, «Արփա» ազգագրական երգի, պարի համույթի վետերանները, «Արենի» ազգագրական պարի համույթի սաները,  համայնքի  բնակիչներ։
Բացման խոսքով հանդես  է եկել Շաքե Ղարախանյանը, ներկայացրել օրվա խորհուրդը և հանդիպման նպատակը։ Միջոցառման ընթացքում պատանիները  հետաքրքիր տեղեկություններ  են  ներկայացրել հայկական ազգագրական պարարվեստի  մասին և անդրադարձել  հայպահպանման  գործում պարարվեստի կարևոր  դերակատարմանը։

Միջոցառման ավարտին ներկաներին  ողջունել  է Վայոց ձորի  ՊՄՊ  մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը,  հիշել «Արփա» ազգագրական երգի ու պարի համույթի երբեմնի կատարումները և երիտասարդներին հորդորել  աչալուրջ  լինել ազգային մշակույթի պահպանման գործում։

Միջոցառման ավարտին «Արփի» արգելոցի վարիչի պաշտոնակատար Արսեն Մարտիրոսյանը հուշանվերներ է հանձնել պատվավոր հյուրերին։
«Եվրոպական ժառանգության օրեր»-ին անդրադարձել  են  նաև ‹‹Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Կազմակերպվել է ‹‹Պատմամշակութային ժառանգության գիտակներ» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինա: Միջոցառմանը մասնակցել են նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ: Ներկաներին ներկայացվել է որևէ երկրի ճարտարապետական հայտնի գլուխգործոցի նկարագրություն, նրանք փորձե լ են գուշակել, թե որ հուշարձանի մասին է խոսքը: Մրցույթ-վիկտորինային ակտիվորեն մասնակցած այցելուներն արժանացել են հուշանվերների:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ