38
04 Դեկտեմբեր 2018
38
«Դի-Վի-Վի» Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի իրականացրած հետազոտությունների արդյունքում զբոսաշրջության ու մշակույթի ոլորտների զարգացման ծրագրեր կիրականացվեն հանրապետության երեք` Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում: Ֆինանսավորման նպատակով «Դի-Վի-Վի» Ինթերնեյշնլը դիմել է Եվրամիությանը: Նախատեսվում է մշակույթի ոլորտում մեդիա նախագծեր իրականացնել մի շարք թանգարաններում: Կառույցի գործընկեր` «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն, «Թանգարանային կրթության կենտրոն»-ի համակարգող Հայկ Մկրտչյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի ծրագրերի մենեջեր Արշալույս Մուրադյանը և «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում էին:
27 Նոյեմբեր 2018
34
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի համատեղ նախաձեռնությամբ, բարձր դասարանների աշակերտների համար, կրթօջախում անցկացվել է «Ճանաչենք, պահպանենք» խորագրով բաց դաս:
27 Նոյեմբեր 2018
35
Անցնող տարում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձանների տարածքներում հնագիտական արշավախմբերը աշխատանքներ են իրականացրել ու հետաքրքիր բացահայտումներ արել: Արցախի մեր գործընկերները խոստանում են գործակցությունը ամրապնդել ոչ միայն հնագիտության, այլև` հուշարձանների պահպանության ոլորտում: Հայկական երկրորդ հանրապետության ու համայն հայության պատմամշակութային ժառանգության պահպանությունը միասնական ջանքերով առավել արդյունավետ կիրականացվի: Փորձի փոխանակում, համատեղ միջոցառումների` ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, կադրերի վերապատրաստում: Սրանք նախանշվող աշխատանքների ամենակարևոր ուղղություններն են:
26 Նոյեմբեր 2018
32
«Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով խորհրդաժողովն անցկացվել է հին շինությունների և հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը նվիրված Եվրոպական առաջատար ցուցահանդեսի շրջանակում` Եվրոպական ժառանգության տարվա համատեքստում:
23 Նոյեմբեր 2018
27
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեռ նախորդ տարի համագործակցության եզրեր էր ուրվագծել Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ: Միջին Արևելքում կես դարից ավելի գիտակրթական ու դաստիարակչական գործունեություն ծավալած հայկական կրթօջախը առաջիկայում տարբեր ծրագրեր կիրականացնի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ:
16 Նոյեմբեր 2018
37
ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Գարիկ Մարությանը և հուշարձանների պահապանները Վահանավանք վանական համալիր տարածքում իրականացրել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Մաքրվել է համալիրի հետնամասով անցող ջրահեռացման համակարգը, հուշարձանի տարածքից հեռացվել է սեղանատան ներսում գտնվող անշուք տնակը և կենցաղային աղբը, հատվել են շինությունների ներսում աճած թփերն ու ծառերը։
16 Նոյեմբեր 2018
37
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ, Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթ բաժնի և Գարզուի անվան արվեստի դպրոցի համագործակցությամբ կրթօջախում բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» ցուցադրություն։ Այն ստեղծվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ։
16 Նոյեմբեր 2018
35
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանականերում ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են խաչքարերի ամրակայման աշխատանքներ։
15 Նոյեմբեր 2018
29
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի, ՊՄՊ Երևանի մարզային ծառայության համատեղ նախաձեռնությամբ Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 միջնակարգ դպրոցում անցկացվել է «Մեր քաղաքի մշակութային հետքերով» խորագրով վիկտորինա-մրցույթ։