8
29 Հունվար 2019
8
Հունվարի 29-ին Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցում: Բաց դասը նվիրված է եղել մեր երիտասարդ, հզոր ու մարտունակ բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին:
28 Դեկտեմբեր 2018
28 Դեկտեմբեր 2018
6
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ գրաֆիկով.
27 Դեկտեմբեր 2018
10
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝ Էրեբունի-Երևան-2800 ամյակի և Էրեբունի թանգարանի հիմնադրման 50 ամյակի հոբելյանների առթիվ, պարգևատրվել է «Էրեբունի թանգարան 50» հուշամեդալով։ Պարգևը շնորհվել է մշակութային արժեքների պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
25 Դեկտեմբեր 2018
25
«Գուրոսի կտավները հաղորդում են այն ռոմանտիկ հույզերը, որն ապրել է նկարիչը բնության տեսարանների առջև: Գուրոսի նկարները կարծես բնությունից պոկված ու շրջանակի մեջ առնված տեսարաններ են», -այսպես են արվեստաբանները բնորոշել Գուրոսի գեղանկարները։ Նկարիչների միությունում տարիներ առաջ բացված նրա ցուցահանդեսները աննկատ չմնացին, գուցե պատճառների մեկն էլ այն էր, որ նկարչի արվեստում մի առանձին ու կարևոր տեղ ունեն հայկական հուշակոթողները։
21 Դեկտեմբեր 2018
26
ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ, «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական ծրագրի շրջանակում, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներն այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
20 Դեկտեմբեր 2018
37
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ինքնուս լուսանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) գեղանկար և լուսանկար աշխատանքների ցուցահանդեսը։
20 Դեկտեմբեր 2018
29
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2018 թ․-ի կատարած աշխատանքները։ Մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները խոսել են տարվա ընթացքում կատարված աշխատանքի, հուշարձանների պահպանության ու ոլորտի խնդիրների մասին։
18 Դեկտեմբեր 2018
29
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը Գետամեջ համայնք կատարած շրջայցի ընթացքում հուշարձանների պահապան Հ. Մարգարյանի հետ համայնքի 14-րդ դարի վթարային եկեղեցում կատարել են սանիտարական մաքրման և խնամքի աշխատանքներ: Մաքրվել է եկեղեցու ներսում աճած բուսածածկույթը, տնտեսական և կենցաղային աղբը, ինչպես նաև վերջերս խորանի տանիքի փլուզման հետևանքով կուտակված շինաղբը: Համայնքապետարանում ունեցած պայմանավորվածության համաձայն կուտակված աղբը կտեղափոխի հուշարձանի տարածքից։