7
26 Փետրվար 2019
7
Հայատանի պատմության թանգարանի աշխատակիցները օրերս Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի Բղենո Նորավանք վանական համալիրի հուշարձանախմբերից՝ «Հրեշտակի պատկերով» X դարով թվագրվող հարթաքանդակը (91x70x25 սմ) վերադարձրել են վանական համալիրի տարածք: Այն տեղադրվել է վանական համալիրի աջ կողմում՝ նախասրահի հարևանությամբ, որտեղ և գտնվել է նախկինում:
26 Փետրվար 2019
6
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում անցկացվել է ամենամյա «2019 UCLA Armenian Studies Graduate Student Colloquium» միջազգային գիտաժողով, որին մասնակցել է ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը: Նա ներկայացրել է իր թեկնածուական ատենախոսությունից մի հատված, որն առնչվում է մուսալեռցիների ինքնության փոխակերպման ընթացքին: Խորեն Գրիգորյանը տևական ժամանակ է զբաղվում է մուսալեռցիների պատմության, ինքնապաշտպանական մարտերից հետո ինքնության զարգացումների ու նրանց՝ Այնճար տեղափոխման ընթացքի ուսումնասիրությամբ:
25 Փետրվար 2019
5
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները հերթական շրջայցի ժամանակ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի՝ Թանահատի վանական համալիրի տարածքում, հողաշերտի խաթարման դեպք էին արձանագրել: Անհայտ անձինք երկու գերեզմանոցներում փորել էին խաչքարի ու երեք տապանաքարերի շրջակայքը, տապանաքարերից մեկն էլ՝ շրջել:
19 Փետրվար 2019
6
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շարքում հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Իր հարկի տակ հաճախակի դպրոցականներին հյուրընկալող «Զվարթնոց»-ի աշխատակիցներն իրենք են հյուր գնացել: Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի IV դասարանի աշակերտների համար՝ «Գրքերը մեր լավագույն բարեկամներն են» խորագրով բաց դաս են անցկացրել:
15 Փետրվար 2019
4
Հայաստանի Պատմության թանգարանի ղեկավարության հրավերով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի հաշվառման ու պահպանման բաժնի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը տևական ժամանակ «աշխատում» է թանգարանի մարդաբանության ֆոնդում: Հասմիկ Սիմոնյանը գործընկերների հետ կիսվում է մասնագիտական հարուստ փորձով:
14 Փետրվար 2019
4
Ազգային ավանդական տոնն արդեն երկրորդ տարին է նշվում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց: Տրընդեզի կամ Տյառնընդառաջի տոնակատարությունը սկսվել է «Գաթա» բենդ խմբի ազգագրական երգերի կատարումներով:
07 Փետրվար 2019
4
«Հուշարձանի պահապանը պետք է գիտելիքների լավ բազա ունենա, իմանա իրեն ամրակցված հուշարձանի պատմական նշանակությունը, պահպանական գոտին, իրավական գիտելիքներ ունենա: Համայնքների ղեկավարների հետ աշխատանքի ընթացքում շատ հաճախ դժվարությունների առաջ եք կանգնում և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ գյուղապետերից լավ պետք է տիրապետեք իրավական դաշտին», -Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
05 Փետրվար 2019
4
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանը ազգագրական հետաքրքիր հավաքածու ունի: Շուրջ 8 տարվա ամենօրյա աշխատանքի արդյունքում Նարեկը կարողացել է ի մի բերել 1000-ից ավելի իր ու առարկա՝ սկուտեղներ, թեյնիկներ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, արծաթե գոտիներ, կճուճներ, թանկարժեք արդուզարդ, դաշույններ և այլն:
30 Հունվար 2019
7
Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային ծառայության գործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված: Մշակութային ժառանգության պահպանությանը միտված համատեղ միջոցառումներն ու բաց դասերը պարբերական բնույթ են կրում: Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ու պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը հունվարի 29-ին մասնակցել են Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված`