5
13 Մարտ 2019
5
ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վարերիկ Նազարեթյանի ուղեկցությամբ մի խումբ զբոսավարներ այցելել են Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանի սեփական հարկի տակ գտնվող ազգագրական «թանգարան»՝ ծանոթացել հավաքածուին:
13 Մարտ 2019
5
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետների պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվել էին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Տնօրենի տեղեկալ Կարեն Փահլևանյանը ողջունելով ուսանողներին ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործունեությունը, խոսել՝ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատանքի մասին։ Նա անդրադարձել է նաև ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող 19․ 000-ից ավելի հուշարձանների հանրահռչակմանը ուղղված միջոցառումներին, պահպանությանը, խնդիրներին:
12 Մարտ 2019
5
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը իր հարկի տակ էր հավաքել մշակույթի ոլորտի գործիչներին: «Գառնի»-ում էր նաև՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
07 Մարտ 2019
5
«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կրթական ծրագրերի շրջանակում պարբերաբար միջոցառումներ է իրականացնում իր մասնաճյուղ արգելոց-թանգարաններում: Հերթական հանդիպումը ուսանողների հետ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: Հյուրընկալվել էին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի համալսարանի (ՀՃՇԱՀ) ճարտարապետության ու զբոսաշրջության ֆակուլտետների առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:
01 Մարտ 2019
6
«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Գորիս համայքի Հարժիս գյուղի վարչական տարածքում 13-14- րդ դարերով թվագրվող «Ալան թագավորի» եկեղեցուց շուրջ 60 մետր հյուսիս, հողաշերտի խաթարում է տեղի ունեցել:
01 Մարտ 2019
6
Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակչի տան բակում, շինարարական աշխատանքների ժամանակ, բրուտագործության թրծման երկհարկանի վառարան է հայտնաբերվել: Պահպանված է հնոցը և երկրորդ հարկում կա թրծման խուց /խորությունը՝ 4 մետր է/: Հայտնաբերվել է նաև միջնադարով թվագրվող մեծ քանակությամբ խեցեղեն:
28 Փետրվար 2019
7
Հանրակրթական դպրոցների հետ գործակցության համատեքստում ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները, բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում կրթօջախներում՝ բաց դասեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, էքսկուրսիաներ` ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներ:
28 Փետրվար 2019
8
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշախախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները:
28 Փետրվար 2019
8
Համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող Մեծամոր հնավայրի հայտնաբերման, ուսումնասիրության գործում անգնահատելի ավանդ ներդրած վաստակաշատ երկրաբան, հնագիտական պեղումների համաղեկավար Կորյուն Մկրտչյանի առաջարկով Մեծամորում թանգարան ստեղծելու հիմք է դրվել: Շենքի կառուցումը 1968-69 թթ. նախագծել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մակաբե Մանուելյանը: Թանգարանի շենքի բացումը տեղի է ունեցել 1970 թ.: