33
18 Սեպտեմբեր 2019
33
Լեհաստանի Վրոցլավ քաղաքից ժամանած ճարտարապետների խումբը հյուրընկալվել էր <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ում։ Կազմակերպությունը լեհ գործընկերների հետ համագործակցության հետաքրքիր ու նոր ծրագիր կյանքի կկոչի։ Նախատեսվում է հուշարձանների տարածքներում մասնագիտական հետազոտությունների անցկացում, կադրերի վերապատրաստում և փորձի փոխանակում։
16 Սեպտեմբեր 2019
35
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ ս. թ. օգոստոսի 20-ի թիվ 705 հրամանով, փոփոխություն է կատարվել ՊՈԱԿ-ի տնօրենի ս.թ. օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանում:
16 Սեպտեմբեր 2019
3
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Զորաց եկեղեցու հարևանությամբ գործող կամավորական ճամբարն ավարտեց իր աշխատանքը: Երկու շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հասցրել են ծանոթանալ հայկական մշակույթին, եղել՝ միջնադարյան հուշարձանների տարածքներում։
16 Սեպտեմբեր 2019
3
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստին, որը վարել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, մասնակցել է խորհրդի ինը անդամ: Մյուս անդամները գրավոր տեղեկացրել են գիտամեթոդական խորհրդի նախագահին զբաղվածության մասին և նախապես ուղարկել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները:
11 Սեպտեմբեր 2019
3
Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզում կայացել է «Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը» խորագիրը կրող գիտաժողով։
10 Սեպտեմբեր 2019
3
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Թանահատի վանական համալիրի Սուրբ Ստեփանոս եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարված օրհնության կարգով, որից հետո ներկաները ունկնդրել են «Գեղարդավանք» երգչախմբի ներկայացրած ու Կոմիտասի մշակմամբ մեզ հասած հոգևոր, աշխարհիկ երգեր։
09 Օգոստոս 2019
3
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ ս. թ. օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, ս. թ. օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:
31 Հուլիս 2019
3
«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում առանձին անհատների կամ կայքերի կողմից բարձրացված խնդիրների շրջանակներում հաճախ անհարկի պիտակավորվում և շահարկվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ) անունը` հուշարձանների (հատկապես ավերված, կիսավեր) նկատմամբ ոչ պատշաճ պահպանություն իրականացնելու և դրանք չվերականգնելու կամ չամրակայելու կապակցությամբ: Ամենևին կասկածի տակ չդնելով մեր համաքաղաքացիների և լրագրողների անկեղծությունը և գնահատելով, իսկ հաճախ նաև կիսելով նրանց մտահոգությունները` ստիպված ենք մեկ անգամ ևս անդրադառնալ հուշարձանների պահպանության ոլորտում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասություններին և գործառույթներին, իրականացրած աշխատանքներին:
26 Հուլիս 2019
6
«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցության շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 15 կամավորներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում: