50
11 Հոկտեմբեր 2019
50
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության են անցել։
09 Հոկտեմբեր 2019
87
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյսնն այսօր կեսօրին քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ այցելել էր <<Գառնի>> պատմամշակութային արգելոց-թանգարան։ Տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին թանգարանի մուտքի մոտ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։
08 Հոկտեմբեր 2019
177
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները ս․ թ․ հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։
30 Սեպտեմբեր 2019
5
Սեպտեմբերի 29-ին «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում անցկացվել է «Բագրատունյաց ժառանգությունը» խորագիրը կրող փառատոն, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ Իմ քայլը դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ պատգամավորներ, տեղացի ու օտարերկրացի այցելուներ։
23 Սեպտեմբեր 2019
36
2019թ․ սեպտեմբերի 28-ին, «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում նախատեսվում է «Գրչագրությունը Ամբերդում» խորագրով միջոցառում։
23 Սեպտեմբեր 2019
27
Լեհաստանի Վրոցլավ քաղաքից ժամանած ճարտարապետները Հայաստան այցի և ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին խոսել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում։ Նրանք ներկայացրել են Սուդանում , Եգիպտոսում, Լեհաստանում և այլ երկրներում իրենց խմբի իրականացրած աշխատանքները՝ հուշարձանի հետազոտություն, քարտեզագրում, եռաչափ մոդելավորման տարբերակով հուշարձանի վերականգնում։
23 Սեպտեմբեր 2019
30
«Անտեսանելին՝ տեսանելի» կրթամշակութային ծրագրի շրջանակում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի աշխատակիցներ Օֆելյա Ղուբաթյանի և Նարինե Ղահրամանյանի ուղեկցությամբ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան էին այցելել Երևանի Նիկողայող Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները։
19 Սեպտեմբեր 2019
28
Մասնագիտությամբ հնագետ և հնագիտության ասպիրանտ Աստղիկ Սիմոնյանն աշխատում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ զբաղվում հնագիտական առարկաների (արտեֆակտներ) վերականգնմամբ ու ամրակայմամբ։ Նա մասնագիտացել է խեցեղենի վերականգնման ուղղությամբ։
19 Սեպտեմբեր 2019
3
Նաթանիել Էրբ-Սատուլլոն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իր հայ գործընկերոջ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի հետ կաշխատի կազմակերպության մասնաճյուղ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Նա կուսումնասիրի Մեծամորի հնավայրի տարածքից հայտնաբերված ուշ բրոնզի ու երկաթե դարաշրջաններով թվագրվող խարամները: Մետաղի լաբորատոր ուսումնասիրությունը Ն. Էրբ-Սատուլլոյի նեղ մասնագիտացումն է: Հնագիտական նյութն ավելի խորը ուսումնասիրելու համար, հետագայում դրանք կուղարկվեն Օքսֆորդի համալսարանի հետազոտական լաբորատորիա: