Ազդագրերի  վրա կներկայացվեն  կրկնօրինակներ՝  մեզ հասած հայերեն ամենահին  ձեռագրից՝ Վեհամոր Ավետարանից (VIIդ․), Մոմիկի Ավետարանի հիշատակարանից և մեկ էջ՝ շղագիր տեքստ։ Գեղանկարիչ  Սևադա Պետրոսյանը վարպետաց դաս կանցկացնի:

Միջոցառման մասնակից աշակերտներին կառաջարկվի թիմային աշխատանք՝ «Գրիր և ներկիր ինքդ» խորագրով: Ավագ խմբի աշակերտներին կտրամադրվեն մաքուր թղթեր և նրանք կփորձեն ներկայացված տառաձևերով գրել բառակապակցություններ, անուններ։ Կրտսեր տարիքի աշակերտներին կտրամադրվեն նախապես արտանկարված կամ արտատպված տառաձևերով տառեր և տեքստեր, որպեսզի  նրանք  ներկեն  գծանշված տառերը և կարճ տեքստերը։