ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԼԵՀ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

18 Սեպտեմբեր 2019

  • 1

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԼԵՀ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքից ժամանած ճարտարապետների խումբը հյուրընկալվել էր ՊՈԱԿ-ում։ Կազմակերպությունը լեհ գործընկերների հետ համագործակցության հետաքրքիր ու նոր ծրագիր կյանքի կկոչի։ Նախատեսվում է հուշարձանների տարածքներում մասնագիտական հետազոտությունների անցկացում, կադրերի վերապատրաստում և փորձի փոխանակում։

Վրոցլավի  Գիտության և  Տեխնոլոգիայի Համալսարանի արվեստի, ճարտարապետության, տեխնոլոգիայի ֆակուլտեի փոխտնօրեն, պրոֆեսոր Յասեկ Կոսչյուկը ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա Թարվերդյանին ներկայացրել է մի շարք երկրներում՝ Եգիպտոսում, Լեհաստանում, Սուդանում և  իրենց խմբի կողմից իրականացրած աշխատանքները՝ հետազոտություններից մինչև  3D մոդելավորման տարբերակով հուշարձանի վերականգնում։ Առաջարկ եղավ Զվարթնոց տաճարը ներկայացնել 3D տարբերակով։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը լեհ գործընկերներին պատմել է կազմակերպության գործառույթների, հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին, տեղեկացրել, որ այս օրերին Մեծամոր հնավայրի տարածքում հնագիտական արշավախումբ է աշխատում՝  նոր ու հետաքրքիր բացահայտումներ անելով հուշարձանի մասին։

Սեպտեմբերի 20-ին լեհ ճարտարապետները հյուրընլավեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, ապա կմեկնեն Վայոց ձորի մարզ ծանոթանալու՝ Արատեսի, Սելիմի քարավանատան, Սմբատաբերտի ճարտարապետությանը։ ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ կլինեն Ագարակ պատմամշակութային արգելոցում։
Լեհ ճարտարապետները ՊՈԱԿ-ի տնօրենին են նվիրել Վրոցլավի ճարտարապետական հուշարձանների մասին պատմող ալբոմը։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ