14
16 Նոյեմբեր 2023
14
«Բուդուր» ամրոցը հավանաբար կառուցվել է Ք․ա․ VI-IV դդ.: Վերահսկել է Աղստևի հովիտը Տավուշ գետի հովտին կապող և դեպի Կուրի հարթավայր իջնող ռազմավարական ճանապարհը։
15 Նոյեմբեր 2023
19
Հայրենի Արցախի կարոտը սրտում 9-ամյա Սամուելը արցախցի Հարությունի, Մարիայի ու Անգելինայի հետ արդեն մեկ ամսից ավել է հաճախում են Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոց։
14 Նոյեմբեր 2023
18
Երեք ձի ունեմ ու ամեն անգամ, ձիերիս տեսնելով հիշում եմ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմվածքը, որտեղ մարդիկ ապրում էին ու չգիտեին իրենց շրջապատում գտնվող արժեքների մասին։ Երազում եմ, որ մի օր ձիարշավներ իրականացնենք դպրոցականների հետ, որ գնան, շրջեն ծանոթանան սեփական երկրի պատմությանը։
13 Նոյեմբեր 2023
14
Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք։
13 Նոյեմբեր 2023
16
Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
13 Նոյեմբեր 2023
12
«Կապույտ» ամրոցը Վայոց ձորի անառիկ ամրություններից է։ Հավանաբար կառուցվել է X դ․, իսկ Օրբերյանների իշխանության շրջանում՝ XIII դ․ վերակառուցվել և շարունակել է ծառայել որպես ռազմական հենակետ և բնակավայր:
09 Նոյեմբեր 2023
15
«Օձաբերդ» ամրոցը կառուցվել է մոտ Ք․ա. 8-6 դդ․։ Ունի որմնահեցերով ու աշտարակներով հզորացված երկշար պարիսպներ, միջնաբերդ, շրջապատված է բնակելի թաղամասեերի ավերակներով։ Վանի թագավորության միապետ Ռուսա I-ը (գահակալել է Ք.ա. 735-713 թթ.) նվաճել է Օձաբերդը, վերանվանել ուրարտական դիցարանի գլխավոր աստվածներից մեկի՝ ամպրոպի և պատերազմի աստված Թեյշեբայի անունով և այդ իրադարձությունը հաստատող սեպագիր արձանագրություն թողել ամրոցի մոտակա ժայռին։
09 Նոյեմբեր 2023
17
Զվարթնոցի ջնարակած խեցեղենի ուշագրավ օրինակներից է քրեղանի հարթ, կլորավուն նստուկը, որը փիրուզագույն հենքի վրա կրում է շագանակագույն վեցաթև աստղազարդ:
08 Նոյեմբեր 2023
16
«Պատմամշակութային ժառանգության պահպանություն և հանրահռչակում․ փորձ և նոր մոտեցումներ» խորագրով գիտակրթական ծրագիրը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում է համախմբել ոլորտի պատասխանատուներին։