38
08 Նոյեմբեր 2023
«Պատմամշակութային ժառանգության պահպանություն և հանրահռչակում․ փորձ և նոր մոտեցումներ» խորագրով գիտակրթական ծրագիրը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում է համախմբել ոլորտի պատասխանատուներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Շիրակի մարզի Անի համայնքի մասնագետները քննարկել են Անի խոշորացված համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող առանցքային թեմաներ․ Մասնավորապես կարևորվել են Անաստաս Միկոյանի հուշարձանի կարգավիճակի, Ջրափի բնակավայրի ՍԲ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքների , Ձիթհանքով բնակավայրի «Ձիթհանի» և Գուսանագյուղ բնակավայրի ամրոցների պահպանման հարցերը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ոլորտի մասնագետները համայնքի ղեկավարին և աշխատակիցներին են ներկայցրել հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ոլորտի իրավական կարգավորումները, ինչպես նաև պետություն-համայնք-բնակիչ գործակցությամբ հուշարձանների պահպանության ու խնամքի կարևորությունը: