Կիրականացվի արդեն ավանդույթ դարձած «Ուդուլի» տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համագործակցությամբ, 3 տարվա դադարից հետո, կիրականացվի արդեն ավանդույթ դարձած «Ուդուլի» տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը / The 13th Pan-Armenian “Uduli” Tolma Festival/։
Մայիսի 24-ին բոլորիդ սիրով հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ միասին բացահայտելու հայկական խոհարարական մշակույթի գույներն ու համերը, վայելելու տոնական մթնոլորտը և ձեր ներկայությամբ էլ ավելի գեղեցկացնելու այդ յուրահատուկ օրը։
Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք վայելել՝
- Տոլմայի տասնյակ տեսակներ՝ պատրաստված հնագույն բաղադրատոմսերով, որոնցից օգտվել են դեռևս մեր թագավորներն ու իշխանները։
- կենդանի էթնիկ երաժշտություն,
- ավանդական ազգային պարերի վարպետաց դասեր,
- Զվարթնոց տաճարի խորհրդավոր միջավայրը։
- Մուտքն իրականացվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տոմսերով, որոնք կարող եք ձեռք բերել տեղում կամ նախապես զանգահարելով +374 10 54 55 70 հեռախոսահամարով:
- Անվճար մուտք՝ մինչև 12 տարեկան երեխաների համար։
- 50% զեղչ՝ 12-18 տարեկաններին, ուսանողներին և կենսաթոշակառուներին։
Մանրամասների համար հանգահարել +374 98 631339 հեռախոսահամարով։