ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՈՒՐՋ

07 Ապրիլ 2026

  • 31

ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՈՒՐՋ

Կառուցվել է 17-րդ դարում, Արփա գետի կիրճի համեմատաբար նեղ հատվածում, ժայռերի միջև,  կիսատաշ բազալտով և կրաշաղախով։ Համարվում է 14-18-րդ դարերի կամրջաշինության լավագույն նմուշներից։Ձախափնյա ժայռը  ուղղաձիգ իջնում է մինչև գետը, իսկ աջափնյա ուղղաձիգ ժայռը երկաստիճան է։ Առաջին աստիճանը գետից բարձր է 10-12 մ վերին հատվածը հորիզոնական է, ժայռի երկրորդ աստիճանը մոտ 15-16 մ բարձրանում և հասնում է սարահարթի շուրթին։ Ժայռերի միջև հեռավորությունը 6-7 մ է։ Աջափնյա ժայռի առաջին աստիճանի վրա կառուցված է 13,5 մ x 4,5 մ հատակագծով և ավելի քան 10 մ բարձրություն ունեցող պատ։  Այդ պատի վրա միմյանցից 4,5-5 մ հեռավորությամբ և պատի լայնությամբ առկա են 3 քարե հենարաններ, որոնց բարձրությունը կազմում է 5 մ։

Կառուցվել է 17-րդ դարում, Արփա գետի կիրճի համեմատաբար նեղ հատվածում, ժայռերի միջև,  կիսատաշ բազալտով և կրաշաղախով։ Համարվում է 14-18-րդ դարերի կամրջաշինության լավագույն նմուշներից։

Ձախափնյա ժայռը  ուղղաձիգ իջնում է մինչև գետը, իսկ աջափնյա ուղղաձիգ ժայռը երկաստիճան է։ Առաջին աստիճանը գետից բարձր է 10-12 մ վերին հատվածը հորիզոնական է, ժայռի երկրորդ աստիճանը մոտ 15-16 մ բարձրանում և հասնում է սարահարթի շուրթին։ Ժայռերի միջև հեռավորությունը 6-7 մ է։ Աջափնյա ժայռի առաջին աստիճանի վրա կառուցված է 13,5 մ x 4,5 մ հատակագծով և ավելի քան 10 մ բարձրություն ունեցող պատ։  Այդ պատի վրա միմյանցից 4,5-5 մ հեռավորությամբ և պատի լայնությամբ առկա են 3 քարե հենարաններ, որոնց բարձրությունը կազմում է 5 մ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ