18
02 Մարտ 2026
Կառուցվել է 12-13-րդ դդ․ Կիրանց-ջուր գետակի (Կունեն) հովտում, Առաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրի շենքերի հետ միասին։ Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից, շարվածքը կատարված է կրաշաղախով։ Խոշոր կիսամշակ քարերով շարված խելերը հենվում են առափնյա ժայռերի վրա։ Մոտ 10 մ թռիչք ունեցող բարձր կամուրջ է, միաթռիչք։ Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը համեմատաբար ավելի փոքր քարերից։ Աջ ափին կամուրջի լայնությունը 3,5 մ է, իսկ ձախ ափին՝ 4,3 մ է, կամուրջի անցուղին մոտ 2 մ է։ Վերկամարային մասը լիովին, իսկ աջափնյա խելը մասնակիորեն քանդված են։