Տեղի է ունեցել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստը

30 Մարտ 2026

  • 18

Տեղի է ունեցել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական խորհրդի նախագահ Ավետիս Գրիգորյանը ներկայացրեց խորհրդի նոր կազմը։ Քննարկվեցին նիստի օրակարգում ընդգրկված 3 հիմնական հարցը․«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թ. իրականացվելիք պեղմանաշխատանքները (զեկուցեց գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանը)։«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2026 թ. իրականացվելիք գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները (զեկուցեց գիտամեթոդական խորհրդի քարտուղարԱրգամ Երանոսյանը)։«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թ. իրականացվելիք միջոցառումները, ցուցահանդեսները և գիտակրթական ծրագրերը (զեկուցեց տնօրենի տեղակալ Հայկ Նավասարդյանը)։Գիտամեթոդական խորհրդի որոշմամբ հաստատվել են մի շարք հուշարձանների և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման ու պեղումների ծրագրերը։ Մասնավորապես, 2026 թվականին նախատեսվում է հետազոտական և հնագիտական աշխատանքների իրականացում՝ Երիցվանքի, Բաղաբերդի, Ագարակի եկեղեցու, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի «Անապատ» եկեղեցու, «Մեծամոր» հնավայրի և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցի տարածքներում։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին նախատեսվող հրատարակություններին, որոնց շարքում են «Օրբելյան իշխանական տան պատմամշակութային ժառանգությունը Վայոց ձորում» հոդվածների ժողովածուն և «Կանգառներ․ Հայաստանի ճանապարհների խորհրդային ժառանգությունը» պատկերագիրքը։ Քննարկվել են նաև կազմակերպության կողմից իրականացվելիք ցուցահանդեսներն ու գիտամշակութային միջոցառումների ծրագիրը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական խորհրդի նախագահ Ավետիս Գրիգորյանը ներկայացրեց խորհրդի նոր կազմը։ Քննարկվեցին նիստի օրակարգում ընդգրկված 3 հիմնական հարցը․

  1. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թ. իրականացվելիք պեղմանաշխատանքները (զեկուցեց գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանը)։
  2. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2026 թ. իրականացվելիք գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները (զեկուցեց գիտամեթոդական խորհրդի քարտուղարԱրգամ Երանոսյանը)։
  3. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թ. իրականացվելիք միջոցառումները, ցուցահանդեսները և գիտակրթական ծրագրերը (զեկուցեց տնօրենի տեղակալ Հայկ Նավասարդյանը)։

Գիտամեթոդական խորհրդի որոշմամբ հաստատվել են մի շարք հուշարձանների և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման ու պեղումների ծրագրերը։ Մասնավորապես, 2026 թվականին նախատեսվում է հետազոտական և հնագիտական աշխատանքների իրականացում՝ Երիցվանքի, Բաղաբերդի, Ագարակի եկեղեցու, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի «Անապատ» եկեղեցու, «Մեծամոր» հնավայրի և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցի տարածքներում։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին նախատեսվող հրատարակություններին, որոնց շարքում են «Օրբելյան իշխանական տան պատմամշակութային ժառանգությունը Վայոց ձորում» հոդվածների ժողովածուն և «Կանգառներ․ Հայաստանի ճանապարհների խորհրդային ժառանգությունը» պատկերագիրքը։ Քննարկվել են նաև կազմակերպության կողմից իրականացվելիք ցուցահանդեսներն ու գիտամշակութային միջոցառումների ծրագիրը։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ