Հրավեր

26 Մարտ 2026

  • 22

Հրավեր

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը  ներկայացնում են «ՄԵԾԱՄՈՐ․ Ոսկի, արվեստ և առեղծված» խորագրով ցուցադրությունը:Ցուցադրությունը նոր լույսի ներքո կբացահայտի Մեծամոր հնավայրից 1960-2020-ական թթ. պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց եզակիությունը, պատմական ու գեղարվեստական արժեքը։-Ցուցադրվելու են կավե անոթներ, անագե, բրոնզե, սարդոնիքսից արձանիկներ, իշխանության խորհրդանիշ քանդակազարդ, արձանագիր կնիքներ, կշռաքար-կախիկներ։-Հավաքածուի առանձնակի փայլն ապահովում են հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե ( և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն։-Ցուցադրությունն ամբողջանալու է վիդեո ինստալյացիաներով։-Ցուցադրվող նյութերը վերաբերում են մ․թ․ա․ IV հազարամյակից մինչև մ․թ․ա․ III դարին։Մարտի 26-ին, ժամը 18։00-ին, արի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (Արամի փող., 1 շենք)՝ բացահայտելու Մեծամորի գաղտնիքը՝ ժամանակի ու արվեստի միջով․․․Մուտքը․ մարտի 26-ին՝ հրավիրատոմսերով, այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 27-ից։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը  ներկայացնում են «ՄԵԾԱՄՈՐ․ Ոսկի, արվեստ և առեղծված» խորագրով ցուցադրությունը:
Ցուցադրությունը նոր լույսի ներքո կբացահայտի Մեծամոր հնավայրից 1960-2020-ական թթ. պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց եզակիությունը, պատմական ու գեղարվեստական արժեքը։
-Ցուցադրվելու են կավե անոթներ, անագե, բրոնզե, սարդոնիքսից արձանիկներ, իշխանության խորհրդանիշ քանդակազարդ, արձանագիր կնիքներ, կշռաքար-կախիկներ։
-Հավաքածուի առանձնակի փայլն ապահովում են հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե ( և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն։
-Ցուցադրությունն ամբողջանալու է վիդեո ինստալյացիաներով։
-Ցուցադրվող նյութերը վերաբերում են մ․թ․ա․ IV հազարամյակից մինչև մ․թ․ա․ III դարին։
Մարտի 26-ին, ժամը 18։00-ին, արի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (Արամի փող., 1 շենք)՝ բացահայտելու Մեծամորի գաղտնիքը՝ ժամանակի ու արվեստի միջով․․․
Մուտքը․ մարտի 26-ին՝ հրավիրատոմսերով, այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 27-ից։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ