Պատմությունը կարելի է ոչ միայն կարդալ, այլ նաև կրել
Մեծամորի 5000-ամյա բացառիկ ոսկյա զարդերի կրկնօրինակների հավաքածուն արդեն վաճառքում է։
Կանանց միամսյակի առթիվ Պահպանության ծառայությունը ներկայացնում է Մեծամորի 5000-ամյա բացառիկ ոսկյա զարդերի կրկնօրինակների հավաքածուն։
«Մեծamore» հավաքածուի զարդերից յուրաքանչյուրը մի նրբագեղ պատմություն է, որը միավորում է գեղեցկությունը, վարպետությունն ու կանացիությունը։ Արծաթից և լատունից ձուլված այս զարդերը խորհրդանշում են հեռավոր անցյալի առեղծվածը, բայց և հասանելի են ու շոշափելի։ «Մեծamore» հավաքածուի ինքնատիպ զարդերը վերականդանացնում են հազարամյակների մշակույթը։
Զարդերի բնօրինակները ցուցադրված են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ոսկու և զարդերի բաժնում և տարիներ շարունակ հիացնում ու զարմացնում են թանգարանի այցելուներին իրենց պատրաստման տեխնիկայով ու շքեղությամբ։
Զարդերը կարող եք ձեռք բերել․
-«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանից (բնակավայր Տարոնիկ, Թանգարանային 2)
-Պահպանության ծառայությունից (ք․ Երևան, Թաիրով 15)
Քանակը սահմանափակ է։