11
06 Հուլիս 2023
2005-2006 թթ․ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ տարածքում իրականացվել են մասնակի պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են IX-XI, XIII-XIV, XVI-XVII և XIX դդ․ հնագիտական շերտեր:Հայտնաբերված իրերի մեջ մեծ թիվ են կազմում խեցեղենի՝ IX-XI դդ․ բնորոշ դաջազարդ կարասի, XIV-XVI դդ․ ջնարակված, կապույտ անոթների բեկորներ, ապակե ապարանջաններ, XIV-XVI դդ․ թվագրվող դրամներ:Գյուղատեղիում պահպանվել են երկու գերեզմանատուն և կիսավեր ժամատուն-եկեղեցին: Հոստունի կենտրոնական մասում գտնվում է կիսախարխուլ եկեղեցի: Եռանավ-բազիլիկ եկեղեցին վերակառուցվել է XVII-XVIII դդ․:Ներսում կան չորս մույթեր, երկու կողմերում՝ խորաններ: Արևելյան կողմում կիսակլոր աբսիդ է, արևմուտքից կցված է գավիթը: Դուռը հարավային կողմից է: Եկեղեցին կառուցված է միմյանց կրաշաղախով միացված անտաշ որձաքարերով։Կառույցի շինարարության մեջ օգտագործվել են ավելի հին եկեղեցու սրբատաշ քարերը և խաչքարերը, որոնցից մեկը թվագրվում է 1251 թվականին:Հոստուն գյուղատեղին լքվել է 1950-ական թթ.:
2005-2006 թթ․ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ տարածքում իրականացվել են մասնակի պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են IX-XI, XIII-XIV, XVI-XVII և XIX դդ․ հնագիտական շերտեր:
Հայտնաբերված իրերի մեջ մեծ թիվ են կազմում խեցեղենի՝ IX-XI դդ․ բնորոշ դաջազարդ կարասի, XIV-XVI դդ․ ջնարակված, կապույտ անոթների բեկորներ, ապակե ապարանջաններ, XIV-XVI դդ․ թվագրվող դրամներ:
Գյուղատեղիում պահպանվել են երկու գերեզմանատուն և կիսավեր ժամատուն-եկեղեցին: Հոստունի կենտրոնական մասում գտնվում է կիսախարխուլ եկեղեցի: Եռանավ-բազիլիկ եկեղեցին վերակառուցվել է XVII-XVIII դդ․:
Ներսում կան չորս մույթեր, երկու կողմերում՝ խորաններ: Արևելյան կողմում կիսակլոր աբսիդ է, արևմուտքից կցված է գավիթը: Դուռը հարավային կողմից է: Եկեղեցին կառուցված է միմյանց կրաշաղախով միացված անտաշ որձաքարերով։
Կառույցի շինարարության մեջ օգտագործվել են ավելի հին եկեղեցու սրբատաշ քարերը և խաչքարերը, որոնցից մեկը թվագրվում է 1251 թվականին:
Հոստուն գյուղատեղին լքվել է 1950-ական թթ.: