20
17 Հուլիս 2023
Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել ինչպես Ծովասար գյուղում գտնվող հուշարձանների, այնպես էլ մարզի Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Արծվանիստ գյուղերի հուշարձանների տարածքներում, լուսանկարել և արձանագրել ներկա պահպանական վիճակները։Ըստ եկեղեցու հարավարևելյան անկյունաքարի վրա պահպանված արձանագրության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նորոգվել է 1286 թ․։ Այն կենտրոնագմբեթ, եռախորան կառույց է։ Խաչաթևերն արտաքինից ուղղանկյուն են։ Գմբեթն արտաքինից ութանիստ է, իսկ ներքուստ՝ շրջանաձև։ Կառուցված է կոպտատաշ, գորշ բազալտից՝ կրաշաղաղով, իսկ խաչաթևերի միացման հանգույցները, կամարները և գմբեթը՝ սրբատաշ բազալտից:Ծովասար գյուղը գտնվում է Գեղամա լեռների հարավային փեշերի հարթավայրային մասում, Ծակքար գետի միջին հոսանքի ափին, Մարտունի քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք, Գավառ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք։ Ծովասարը գյուղը հիմնվել է 1828 թ․ սակայն ունի ավելի հին պատմություն, որի վկայությունը գյուղի վերաբերյալ պահպանված 906 թ․ արձանագրությունն է, ինչպես նաև 9-րդ դարում կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ, 10-րդ դարում կառուցված Սբ Հռիփսիմե եկեղեցիները։
Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել ինչպես Ծովասար գյուղում գտնվող հուշարձանների, այնպես էլ մարզի Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Արծվանիստ գյուղերի հուշարձանների տարածքներում, լուսանկարել և արձանագրել ներկա պահպանական վիճակները։
Ըստ եկեղեցու հարավարևելյան անկյունաքարի վրա պահպանված արձանագրության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նորոգվել է 1286 թ․։ Այն կենտրոնագմբեթ, եռախորան կառույց է։ Խաչաթևերն արտաքինից ուղղանկյուն են։ Գմբեթն արտաքինից ութանիստ է, իսկ ներքուստ՝ շրջանաձև։ Կառուցված է կոպտատաշ, գորշ բազալտից՝ կրաշաղաղով, իսկ խաչաթևերի միացման հանգույցները, կամարները և գմբեթը՝ սրբատաշ բազալտից:
Ծովասար գյուղը գտնվում է Գեղամա լեռների հարավային փեշերի հարթավայրային մասում, Ծակքար գետի միջին հոսանքի ափին, Մարտունի քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք, Գավառ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք։ Ծովասարը գյուղը հիմնվել է 1828 թ․ սակայն ունի ավելի հին պատմություն, որի վկայությունը գյուղի վերաբերյալ պահպանված 906 թ․ արձանագրությունն է, ինչպես նաև 9-րդ դարում կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ, 10-րդ դարում կառուցված Սբ Հռիփսիմե եկեղեցիները։