Արուճի տաճարի գմբեթին ժամանակավոր պաշտպանիչ ծածկ է տեղադրվում

07 Հունվար 2026

  • 78

Արուճի տաճարի գմբեթին ժամանակավոր պաշտպանիչ ծածկ է տեղադրվում

Արուճի տաճարն «ապահով կձմեռի»։ Մետաղական կոնստրուկցիայով ապակյա ծածկը միջանկյալ - ժամանակավոր լուծում է 7-րդ դարով թվագրվող տաճարի բացակայող գմբեթի համար։

Պաշտպանիչ ծածկի նախագծի հեղինակը ճարտարապետ Ամիրան Բադիշյանն է։ Աշխատանքներն իրականացնում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։
Արուճի տաճարը (Ս. Գրիգոր եկեղեցի), իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական տեսքը: Վերջին անգամ տաճարում վերանորոգման աշխատանքներ իրականացվել են 1950-ականներին։ Վերանորոգվել են առանձին հատվածներ, բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը: Ու անգամ գմբեթի բացակայության պարագայում տաճարը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից է համարվում։
Գմբեթի բացակայությունը, սակայն, քայքայման , ջրային ողողումների ու պահպանման լուրջ խնդիրներ է առաջացրել։ Հաշվի առնելով մասնագետների մտահոգությունները՝ որոշվել է միջանկյալ լուծում տալ խնդրին՝ պաշտպանիչ ծածկի տեղադրմամբ։ Նախատեսվում է հետագայում հայ-իտալական գործակցությամբ վերականգնել գմբեթի նախնական տեսքը։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ