«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է կիսամյակային հաշվետվությունների քննարկումները

29 Հուլիս 2026

  • 2

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է կիսամյակային հաշվետվությունների քննարկումները

Ավարտվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների և արգելոց-թանգարանների կողմից իրականացված աշխատանքների հաշվետու քննարկումները։



Ամփոփիչ հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում մարզային ծառայությունների կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանությանն և մշտադիտարկմանը, իրականացված շրջայցերին և արձանագրված խախտումների կանխարգելմանը։



Առանձնահատուկ ուշադրության են արժանացել արգելոցներում և արգելոց-թանգարաններում կազմակերպված գիտակրթական ծրագրերը, ցուցադրություններն և հանրահռչակմանն ուղղված միջոցառումները, որոնք միտված են եղել հանրության, մասնավորապես դպրոցականների և երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։



Քննարկվել են տարածքների բարեկարգման, ենթակառուցվածքների զարգացման, այցելուների սպասարկման որակի բարելավմանն և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։



Աշխատանքային հանդիպումներն ամփոփվել են առաջիկա անելիքների և առկա մարտահրավերների հստակեցմամբ, որոնց հիման վրա պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ընթացիկ գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու և հուշարձանապահպան ոլորտում նոր նախագծեր կյանքի կոչելու համար։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ