Պեղումներ՝ Խնձորեսկում

27 Հուլիս 2026

  • 2

Պեղումներ՝ Խնձորեսկում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներով Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում մեկնարկել են հնագիտական պեղումներ, որոնք կտևեն մինչև օգոստոսի 31-ը։



Աշխատանքների ընթացքում կհստակեցվի եկեղեցու վերականգնման նախագիծը, որից հետո նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել պատմական հուշարձանը։



Հիշեցնենք, որ Անապատ եկեղեցին եղել է միջնադարյան գրչության հայտնի կենտրոն, որտեղ գրվել ու պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր։ Եկեղեցու բակի տապանատանն է հանգչում հայոց զորավար Մխիթար Սպարապետը։





Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ