Շարունակվում է կիսամյակային հաշվետվությունների ներկայացման փուլը․

20 Հուլիս 2026

  • 2

Շարունակվում է կիսամյակային հաշվետվությունների ներկայացման փուլը․

Հուլիսի 15-17-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Դանիելյանը և տնօրենի խորհրդական՝ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով եղել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզային ծառայություններում։



Այցի նպատակն էր լսել 2026 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունները և ծանոթանալ իրականացված աշխատանքներին։




Հանդիպումների ընթացքում մարզային ծառայությունների պետերը ներկայացրել են հունվար-հունիս ամիսներին հուշարձանների տարածքում կատարված աշխատանքները, աշխատակիցների շրջայցերի գրաֆիկներն ու համայնքների հետ համագործակցության արդյունքները:





Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ