3
16 Հուլիս 2026
Հուլիսի 15-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզի Երիցվանք վանական համալիր են այցելել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Դանիելյանը և տնօրենի խորհրդական՝ Արթուր Թովմասյանը։
Տեղում Սյունիքի մարզային ծառայության պետ Շանթ Դավթյանը ներկայացրել է Սյունիքի մարզային ծառայության հաշվետվությունը, որից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարը ծանոթացրել է Երիցվանքի տարածքում իրականացվող հնագիտական պեղումների ընթացքին։
Այցն ամփոփվել է վանական համալիրի տարածքում շրջայցով, որի ընթացքում դիտարկվել են հուշարձանի պահպանությանն ու պատմական միջավայրի խնամքին վերաբերող հարցեր։
Տեսանյութի հղումը՝ https://www.facebook.com/share/r/1D7tFQTJq7/