3
14 Հուլիս 2026
Հաջորդ կանգառը «Դաշտադեմ ամրոց» և «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցներն են։
Այս մասնաճյուղերում հունվար-հունիս ամիսներին իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով արգելոցներ են այցելել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Նավասարդյանը և կրթական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ՝ Նորիկ Միքայելյանը։
Այցի շրջանակներում մասնագիտական ակտիվ քննարկումներ են ծավալվել արգելոցների արդիականացման ու հետագա զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ավարտին տեղի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները, որոնք կնպաստեն հուշարձանների պահպանությանն ու հանրայնացմանն ուղղված հետագա ծրագրերի արդյունավետությանը։
Տեսանյութի հղումը՝ https://www.facebook.com/share/v/1EtptnrWm8/