Լույս է տեսել «Գոշավանք. հուշարձանի վավերագրված պատմությունը» ուսումնասիրությունը։

09 Հուլիս 2026

  • 4

Լույս է տեսել «Գոշավանք. հուշարձանի վավերագրված պատմությունը» ուսումնասիրությունը։

Գրքի հեղինակը Կարինե Մկրտչյանն է: Հրատարակությունում ներկայացված է Գոշավանքի վանական համալիրը՝ մինչև օրս կատարված ուսումնասիրությունների և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվող XX դարի վավերագրական նյութերի համադրությամբ։

Գրքում ընդգրկված են լուսանկարներ, ապակու և ժապավենի հիմքով սևանկարներ, չափագրություններ, նախագիծ-նախահաշիվներ և այլ արժեքավոր վավերագրեր, որոնք ներկայացնում են Գոշավանքի պատմական, ճարտարապետական և վավերագրական նշանակությունը։
Ուսումնասիրությունը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար և կարող է օգտակար լինել պատմությամբ, հնագիտությամբ, ճարտարապետությամբ և վավերագրական լուսանկարչությամբ հետաքրքրված անձանց։



Գրքի արժեքը 7500 ՀՀ դրամ է: Այն կարող եք ձեռք բերել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, մանրամասների համար զանգահարել՝ +374 10 54 55 70



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ