«Յոթ ազատ արվեստ»-ը՝ Գլաձորում
«Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարան»-ը իր հարկի տակ է համախմբել Գլաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Երեխաները «Յոթ ազատ արվեստ» կրթական ծրագրի միջոցով ծանոթացել են հայ միջնադարյան կրթական համակարգի հիմնական գիտական ու արվեստի ուղղություններին։
Արգելոց-թանգարանում անցկացված ճանաչողական շրջայցից հետո աշակերտները ծանոթացել և մասնակցել են նաև տոմարի վերաբերյալ թեմատիկ ուսուցողական խաղի՝ լուծելով մեծանուն գիտնական Անանիա Շիրակացու թվաբանական և տրամաբանական խնդիրները։ Ծրագրի հաջորդ փուլը հայ միջնադարյան մանրանկարչության մասին է․Գլաձորցիները գունազարդել են թեմատիկ մանրանկարչությամբ էջանիշեր, որոնք ծրագրի ավարտին մասնակիցներն վերցրել են իրենց հետ՝ որպես այցելության խորհրդանշական հուշանվերներ։
Կրթական ծրագիրը իրականացվել է թանգարան-դպրոց կապի ամրապնդման և ոչ ֆորմալ կրթության միջոցով պատմական ժառանգության հանրահռչակման շրջանակներում։