3
17 Հունիս 2026
27 երկրների ներկայացուցիչներ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 2026 թվականի տարեկան համաժողովի շրջանակում, այցելեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան։
Այցը Զվարթնոցի տաճար հատկանշական էր, քանի որ այն համարվում է Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Արտերկրից ժամանած հյուրերը ծանոթացան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և պահպանությանն ուղղված աշխատանքներին։
Այս այցը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համագործակցության կարևորությունը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության և արժևորման գործում։