Եռօրյա աննախադեպ հնարավորություն արգելոց-թանգարաններում. Եվրոպական հնագիտության օրեր՝ հունիսի 12-14-ը

12 Հունիս 2026

  • 7

Եռօրյա աննախադեպ հնարավորություն արգելոց-թանգարաններում. Եվրոպական հնագիտության օրեր՝ հունիսի 12-14-ը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» համաեվրոպական նախաձեռնությանը։

Հունիսի 12-ին, 13-ին և 14-ին արգելոց-թանգարաններում առաջարկվում են յուրահատուկ, անվճար կրթական ու ժամանցային ծրագրեր․

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան (Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Թանգարանային 2)

  • «Արի՛ խաղանք հնագիտություն»

  • «Բառ ու խաղ»

  • «Սովորում ենք խաղալով»

  • «Մեծամորի հեքիաթն է կանչում»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (Հասցե՝ Էջմիածին, Զվարթնոց թաղամաս)

  • «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը»

  • «Ամրոցի պաշտպանները»

«Բերդ» պատմամշակութային արգելոց (Հասցե՝ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Սարալանջ փ. 15)

  • «Ամրոցի պաշտպանները»

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան (Հասցե՝ Վայոց ձորի մարզ, գ. Վերնաշեն)

  • «Յոթ ազատ արվեստ»

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց (Հասցե՝ Տավուշի մարզ, Գոշ համայնք)

  • «Խրատ ու դատ»

«Արփի» բնապատմական արգելոց (Հասցե՝ Վայոց ձորի մարզ)

  • Էքսկուրսիոն ծրագիր

Կրթական ծրագրերին մասնակցությունն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 54 55 70 հեռախոսահամարով։







Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ