26
05 Մայիս 2023
26
Սև ու սպիտակ այս նկարի տակ Նաիրա Հայրապետյանի աշխատանքային գունավոր պատմությունն է․
04 Մայիս 2023
29
Իրավախախտման դեպքեր, պահպանական գոտիների տարածքի ուսումնասիրության, չափագրման, սահմանամերձ բնակավայրերում հուշարձանների պահպանության, համայնք-մարզային ծառայություն գործակցության, պահպանական գոտիների տարածքում բնակիչների կողմից ապօրինի գործողությունների կանխարգելման հարցերը քննարկվել են Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետերի հետ հանդիպման ընթացքում։
04 Մայիս 2023
28
«Գառնին», «Զվարթնոցը», «Մեծամորը», «Զորաց քարերը», «Լոռի բերդը», «Բջնին», «Ամբերդը» շարունակում են գրավել ոչ միայն տեղացի այցելուներին, այլև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։
03 Մայիս 2023
36
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացվել է ժողով-խորհրդակցություն արգելոցների և արգելոց-թանգարանների վարիչների մասնակցությամբ։ Քննարկվել է արգելոցների, արգելոց-թանգարանների զարգացման ծրագրերը, հնարավոր բարեկարգման աշխատանքները։
02 Մայիս 2023
45
Խոշորացույցի տակ ուշբրոնզեդարյան, երկաթեդարյան իրեր են․ ապարանջաններ, մատանիներ, օղեր, դաշույններ։ Թվով 64 հնագիտական առարկա մաքրվում, ամրակայվում է։
30 Ապրիլ 2023
26
Միջնադարյան վանական համալիրի լռությունը խախտել են երգ ու պարով զուգորդված աշխատանքային գործիքների ձայնով:
28 Ապրիլ 2023
39
Հարգելի’ քաղաքացիներ, տեղակացնում ենք, որ մայիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները բաց կլինեն այցելուների համար։ Մայիսի 1-ին կգործեն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Գործում են հետևյալ սակագները` 1500 դրամ մեծահասակների համար (ՀՀ, ԵԱՏՄ, օտարերկրյա քաղաքացիներ), 750 դրամ 12 տարեկանից բարձր երեխաների, ուսանողների համար, մինչև 12 տարեկան երեխաների և խոցելի խմբերի մուտքն անվճար է։
28 Ապրիլ 2023
28
Ինչի հետևանքով կարող են վնասվել հուշարձանները։ Ինչպես են վերականգնվում։ Որոնք են Կոտայքի մարզի վերականգնված հուշարձանները։
27 Ապրիլ 2023
29
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են Կոտայքի մարզի Կապուտան գյուղի Կապտավանք (Սբ Միանաս) վանքում ապօրինի տեղադրված խաչքարը։