36
29 Սեպտեմբեր 2023
36
Հադրութի շրջանի Վանք գյուղում է գտնվում Արցախ աշխարհի ճարտարապետական գանձերից մեկը՝ Սպիտակ խաչ վանքը, որտեղից Հադրութն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։
28 Սեպտեմբեր 2023
34
Արցախի բերդաքաղաք Շուշիի կենտրոնում՝ իբրև ճերմակ հագած պահապան հրեշտակ, վեր է խոյանում Ղազանչեցոց եկեղեցին՝ XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի հանճարի վկայությունը:
27 Սեպտեմբեր 2023
29
Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում՝ Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջին, թավուտ անտառների մեջ է գտնվում Գտչավանք միջնադարյան վանական համալիրը։ Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը վաղնջական ժամանակներից ի վեր եղել է «Հայոց արևելից կողմանց» քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը։ Իբրև եպիսկոպոսանիստ հիշատակվում է վաղ միջնադարից։ Գտչավանքը XIII դարի կեսերին ընդարձակվում է նորանոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Ավանի (նույն ինքը՝ Եգանի), իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը։
18 Սեպտեմբեր 2023
31
Օկոնավանք կամ Օկոնախաչ եռանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել 1863թ․՝ որձաքարի տարբեր մեծության բեկորներով։ Ներսում կան չորս սրբատաշ կլոր սյուներ, որոնց վրա հենվող կամարները գոտկում են եկեղեցու ծածկը՝ ստեղծելով երեք նավեր։
15 Սեպտեմբեր 2023
27
Խաչքարերին նոր կյանք ծրագրի շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը նոր կյանք է տվել ընկած խաչքարերին։
14 Սեպտեմբեր 2023
35
Այս կարպետների գեղազարդման համակարգում հիմնականը առասպելական վիշապի ոճավորված պատկերն է, որում ընդգծված են եղջյուրներն ու պոչը։ Այն ընդհանուր առմամբ ունի հայոց այբուբենի մեծատառ «Տ»-ի ձևը։
14 Սեպտեմբեր 2023
30
Կարասային թաղման առաջին ռենտգեն հետազոտությունը Հայաստանում․ «Լուրերի» անդրադարձը
13 Սեպտեմբեր 2023
33
Լուսանկարում Լոռու մարզի հուշարձանների երկարամյա պահապանն է՝ ինչպես միշտ աշխատանքային ձեռնոցներով, հնամենի վանքի տարածք մաքրելիս։
12 Սեպտեմբեր 2023
30
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը։