12
18 Սեպտեմբեր 2023
Արևելյան խորանի երկու կողմերում կան մեկական ավանդատներ։ Հյուսիսային ավանդատան մուտքի ճակատին ագուցված է կապտագույն քարից մի խաչքար՝ հեծյալի բարձրաքանդակով: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում կանգնեցված են երկու խաչքարեր, որոնցից հարավայինի երեսին նույնպես քանդակված է զինավառ հեծյալ։Շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոցը՝ XIX—XX դարերի անզարդ տապանաքարերով։Եկեղեցուց մի քանի մետր արևելք, գետնի մեջ խրված մի կանգուն թևավոր խաչ կա, որը, հավանաբար XII—XIII դարերի է։ Խաչաթևերից յուրաքանչյուրին փորագրված է մեկական խաչ։ Խաչահատումը շեշտված է շրջանաձև նախշազարդով, որի ներսում պահպանվել է կլոր ներդիրի կիսահատվածը։ Հորիզոնական խաչաթևերին՝ խաչահատումից հավասար հեռավորության վրա, մեկական հավերժության նշան է փորագրված։ Խաչազարդ թևերով խաչային հորինվածքն առնված է եզրագոտու մեջ, որը վերին խաչաթևի վերնամասի կենտրոնական հատվածում ելուստանման տեսք է ստանում։ Վերին խաչաթևի երկու կողմում եզրագոտին միջարկված է կիսաշրջանաձև ոճավորմամբ։
Արևելյան խորանի երկու կողմերում կան մեկական ավանդատներ։ Հյուսիսային ավանդատան մուտքի ճակատին ագուցված է կապտագույն քարից մի խաչքար՝ հեծյալի բարձրաքանդակով: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում կանգնեցված են երկու խաչքարեր, որոնցից հարավայինի երեսին նույնպես քանդակված է զինավառ հեծյալ։
Շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոցը՝ XIX—XX դարերի անզարդ տապանաքարերով։
Եկեղեցուց մի քանի մետր արևելք, գետնի մեջ խրված մի կանգուն թևավոր խաչ կա, որը, հավանաբար XII—XIII դարերի է։ Խաչաթևերից յուրաքանչյուրին փորագրված է մեկական խաչ։ Խաչահատումը շեշտված է շրջանաձև նախշազարդով, որի ներսում պահպանվել է կլոր ներդիրի կիսահատվածը։ Հորիզոնական խաչաթևերին՝ խաչահատումից հավասար հեռավորության վրա, մեկական հավերժության նշան է փորագրված։ Խաչազարդ թևերով խաչային հորինվածքն առնված է եզրագոտու մեջ, որը վերին խաչաթևի վերնամասի կենտրոնական հատվածում ելուստանման տեսք է ստանում։ Վերին խաչաթևի երկու կողմում եզրագոտին միջարկված է կիսաշրջանաձև ոճավորմամբ։