13
14 Սեպտեմբեր 2023
Առաջացած խորշերում պատկերվում են երկրաչափական ու բուսական զարդանախշեր ու կենդանակերպ ոճավորումներ։Վիշապի ոճավորումները պատկերվում են երեքից չորս կանոնավոր, երկայնաձիգ շարքով։ Գործվում է «օղաճիտ» տեխնիկայով՝ երկերես կարպետի կամ մեզարի հենքի վրա։ Ունենում է միջնաթել։ Վիշապակարպետը կամ օձակարպետը կազմված է մեկ կամ երկու տապակից։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, մասամբ նաև Վասպուրականի արևելյան կարպետագործական կենտրոններին ու Պարսկահայքին։ Հայագետ Ա. Ալպոյաճյանի տվյալներով, այս տիպի կարպետները 17-18-րդ դդ․ գործել են նաև պատմական Փոքր Հայքի Զիլե քաղաքում ու դրա շրջակա հայաբնակ կարպետագործական կենտրոններում, ըստ որի այն առավելապես հայտնի է «Զիլե», «Վերնի» անուններով։
Առաջացած խորշերում պատկերվում են երկրաչափական ու բուսական զարդանախշեր ու կենդանակերպ ոճավորումներ։
Վիշապի ոճավորումները պատկերվում են երեքից չորս կանոնավոր, երկայնաձիգ շարքով։ Գործվում է «օղաճիտ» տեխնիկայով՝ երկերես կարպետի կամ մեզարի հենքի վրա։ Ունենում է միջնաթել։ Վիշապակարպետը կամ օձակարպետը կազմված է մեկ կամ երկու տապակից։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, մասամբ նաև Վասպուրականի արևելյան կարպետագործական կենտրոններին ու Պարսկահայքին։ Հայագետ Ա. Ալպոյաճյանի տվյալներով, այս տիպի կարպետները 17-18-րդ դդ․ գործել են նաև պատմական Փոքր Հայքի Զիլե քաղաքում ու դրա շրջակա հայաբնակ կարպետագործական կենտրոններում, ըստ որի այն առավելապես հայտնի է «Զիլե», «Վերնի» անուններով։