Լալվար լեռան քարակերտ վկան՝ Բգավորը

04 Հունիս 2024

  • 11

Լալվար լեռան քարակերտ վկան՝ Բգավորը

Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով՝ «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր անվանումը:Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ, նրա վերաբերյալ  հայտնի չեն պատմական տեղեկություններ և հիշատակություններ։Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի, Քոբայրի, Մանստևի, Սեդվու  հուշարձանները, որը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին և  բնորոշ է Զաքարյանների շրջանի հայ ճարտարապետությանը։Ունի եռանավ թաղածածկ դահլիճի հորինվածք արևելքում կիսաշրջան խորանով կից՝ երկհարկ ավանդատներով։Մուտքերը երեքն են՝ հարավային,  արևմտյան և հյուսիսային։Կառուցված է սրբատաշ բազալտ քարով։ Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև հատվածի  խորշերով, մուտքերը և պատուհանները եզերված են քանդակազարդ պարակալներով։Եկեղեցին կիսավեր է։ Ծածկը թաղակամարներից բացի քանդված է, պատերը կիսաքանդ են։ԳրականությունՇախկյան Գ․, Լոռի․ պատմության քարակերը էջերը, Երևան 1986։

Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով՝ «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր անվանումը:

Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ, նրա վերաբերյալ  հայտնի չեն պատմական տեղեկություններ և հիշատակություններ։

Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի, Քոբայրի, Մանստևի, Սեդվու  հուշարձանները, որը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին և  բնորոշ է Զաքարյանների շրջանի հայ ճարտարապետությանը։

Ունի եռանավ թաղածածկ դահլիճի հորինվածք արևելքում կիսաշրջան խորանով կից՝ երկհարկ ավանդատներով։

Մուտքերը երեքն են՝ հարավային,  արևմտյան և հյուսիսային։

Կառուցված է սրբատաշ բազալտ քարով։ Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև հատվածի  խորշերով, մուտքերը և պատուհանները եզերված են քանդակազարդ պարակալներով։

Եկեղեցին կիսավեր է։ Ծածկը թաղակամարներից բացի քանդված է, պատերը կիսաքանդ են։


Գրականություն

Շախկյան Գ, Լոռի պատմության քարակերը էջերը, Երևան 1986։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ