«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց

07 Հունիս 2024

  • 37

«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց

«Սմբատաբերդ» ամրոցը, հավանաբար, կառուցվել է Արշակունիների թագավորության շրջանում։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ V դ․ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։

Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը Սմբատաբերդ է կոչում, թերևս XIII դդ․  նշանավոր իշխան Սմբատ Օրբելյանի պատվին, որը գուցե վերակառուցել և ամրացրել է բերդը։

IX դ․ կեսին Սյունյաց իշխանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ռազմական հենակետ են դարձրել հենց Սմբատաբերդ ամրոցը։

«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը  2018 թ․ գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճուղ։

https://www.youtube.com/watch?v=jcvKUyT4tMA



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ