Մի վիշապաքարի պատմություն

15 Հունիս 2024

  • 14

Մի վիշապաքարի պատմություն

Մեր առջև կանգնած այս  Վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ․ ջրատար խողովակներ տեղափոխելիս, հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:Հայկական լեռնաշխարհին հատուկ են Վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է  մինչև 5 մետրի. ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Դրանք գտնվել են հիմնականում  լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ:Միջոցառմանը մասնակցող ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ուրախությամբ արձանագրում է. Թեև «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2022 թ.-ից, բայց փաստ է,  այն հաջողված ծրագիր է, որը նախատեսված է  բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար:Ծրագիրը  իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ համակարգմամբ և ունի կրթական և ճանաչողական բնույթ։ Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ։Հնադարյան  հուշակոթողների  ծիսապաշտամունքային նշանակությունը, Վիշապաքար բառի ստուգաբանությունը,  տեսակները  ներկաներին ծանոթացրել է հնագետ /պ․գ․դ.պ/ Աշոտ Փիլիպոսյանը։«Եվրոպական հնագիտության օրերի» շրջանակում իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը, իսկ Լճաշենի դամբարանի գտածոները,  վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։

Մեր առջև կանգնած այս  Վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ ջրատար խողովակներ տեղափոխելիս, հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:

Հայկական լեռնաշխարհին հատուկ են Վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է  մինչև 5 մետրի. ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Դրանք գտնվել են հիմնականում  լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ:

Միջոցառմանը մասնակցող ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ուրախությամբ արձանագրում է. Թեև «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2022 թ.-ից, բայց փաստ է,  այն հաջողված ծրագիր է, որը նախատեսված է  բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար:

Ծրագիրը  իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ համակարգմամբ և ունի կրթական և ճանաչողական բնույթ։ Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ։

Հնադարյան  հուշակոթողների  ծիսապաշտամունքային նշանակությունը, Վիշապաքար բառի ստուգաբանությունը,  տեսակները  ներկաներին ծանոթացրել է հնագետ /պ․գ․դ.պ/ Աշոտ Փիլիպոսյանը։

«Եվրոպական հնագիտության օրերի» շրջանակում իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը, իսկ Լճաշենի դամբարանի գտածոները,  վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ