Ինչպե՞ս տարբերակել  տղամարդու կամ կնոջ կմախքը․ Տեսական ու գործնական պարապմունք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

19 Հունիս 2024

  • 32

Ինչպե՞ս տարբերակել տղամարդու կամ կնոջ կմախքը․ Տեսական ու գործնական պարապմունք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

Իտալիայի Վենետիկի Կա Ֆոսկարի պետական համալսարանի կենսահնագիտության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Ֆրանչեսկա Բերտոլդին դասախոսությունով հանդես է եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։

Դասախոսությունը նվիրված էր  կենսահնագիտության ուսումնասիրության մեթոդներին և ոսկորների վրա առկա ախտաբանական հատկանիշների փաստագրմանը։

Տեսական դասախոսությունից  հետո գործնական պարապմունքն էր․   Ինչպե՞ս է հնարավոր  տարբերել տղամարդու և կնոջ կմախքը կամ  ի՞նչ հիվանդություն է ունեցել տվյալ անհատը․ հարցերի պատասխանները տրվել են  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանության ֆոնդում պահվող մարդաբանական նյութերի վրա առկա կենսահնագիտական հատկանիշների և ախտաբանական իրավիճակների ուսումնասիրմամբ։

Դասախոսությանը մասնակցել են ծառայության աշխատակիցները և ԵՊՀ հնագիտության բաժնի ուսանողները։

Ֆրանչեսկա Բերտոլդին Հայաստանում է «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ