Ամանորյա հրաշքը «Գառնիում»

25 Դեկտեմբեր 2024

  • 41

Ամանորյա հրաշքը «Գառնիում»

Դեկտեմբերի 28-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվելու է «Ամանորյա հրաշքների աշխարհը Գառնիում» միջոցառում։

Մսանկիցներին սպասվում են` տարատեսակ խաղեր, ամանորյա հերոսներ և Էլֆեր, տոնածառի խաղալիքների, քաղցր բամբակի պատրաստում, ակվագրիմ, ակրոբատներ, Ձմեռ պապ,  Ձյունանուշ, նվերներ, առանձնացված հատված՝ տոնական լուսանկարներ ստանալու համար։

Միջոցառման սկիզբը՝ ժամը 16։00։

Ժամը 18։00-ին միանալու է  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տոնական լուսավորությունը։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ