Շնորհակալագրեր  լրատվամիջոցների ներկայացուցիչներին

27 Դեկտեմբեր 2024

  • 30

Շնորհակալագրեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ փոխգործակցության, աշխատանքների ու միջոցառումների լուսաբանման, արգելոցների և արգելոց-թանգարանների հանրահռչակմանը նպաստելու համար շնորհակալագրեր է հանձնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը բարձր է գնահատել լրագրողների հետ համագործակցությունը

Հարգելի՛ լրագրողներ, շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար, մեր կազմակերպությունը զբաղվում է պատմամշակութային արժեքների պահպանությամբ, հանրահռչակմամբ և ամեն տարի հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնց լուսաբանումը շատ կարևոր է մեր երկրի մշակույթի զարգացման համար։ 2025 թ շարունակելու ենք աշխատել ավելի ակտիվ և ուրախ կլինենք շարունակական համագործակցության համար։

Մշակութային ոլորտը լուսաբանող լրագրողները ևս բարձր են գնահատել համագործակցությունը և վստահեցրել, որ 2025 թ․ միասին շարունակելու են մշակութային երկխոսությունը, որ նոր սերունդը ճանաչի, պահպանի մշակութային հարուստ ժառանգությունը։

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ