Արուճի տաճար

27 Փետրվար 2023

  • 9

Արուճի տաճար

Արուճի տաճարը գտնվում է համանուն գյուղի արևելյան մասում:Մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության համաձայն, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին։Հուշարձանը պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին,  եկեղեցին  կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի  աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (ներկայում՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Սուրբ Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է:Մուտքերը՝  հյուսիսային, հարավային և արևմտյան կողմից են: Կառուցված  է սև, սրբատաշ տուֆ  քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական  ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը  լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր:Տաճարը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են:Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփանոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:Արուճի  տաճարի հարավային կողմում  1947-1952  թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան)  բացվել  են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավ-արևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ.,  առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:

Արուճի տաճարը գտնվում է համանուն գյուղի արևելյան մասում:

Մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության համաձայն, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին։

Հուշարձանը պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին,  եկեղեցին  կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի  աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (ներկայում՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Սուրբ Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է:

Մուտքերը՝  հյուսիսային, հարավային և արևմտյան կողմից են: Կառուցված  է սև, սրբատաշ տուֆ  քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական  ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը  լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր:

Տաճարը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են:

Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփանոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Արուճի  տաճարի հարավային կողմում  1947-1952  թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան)  բացվել  են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավ-արևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:

Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ.,  առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ