Աշխատանքային շրջայց «Ագարակ» պատմամշակութային արգելոցում

31 Հուլիս 2024

  • 15

Աշխատանքային շրջայց «Ագարակ» պատմամշակութային արգելոցում

Աշխատանքային խմբին ուղեկցել են՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հ. Հովսեփյանը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Ա. Թովմասյանը, արգելոցի վարիչ Տ. Մանուկյանը, վերականգնող ճարտարապետներ և շինարարներ։Շրջայցի ընթացքում  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, անցկացրել մասնագիտական և խորհրդատվական քննարկումներ։«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Ամբերդ գետի աջ ափին՝ հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ:ՀՀ կառավարության   2001 թ. դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թ. նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ»  պատմամշակութային արգելոցը ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության /այժմ ԿԳՆՍՆ/ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:

Աշխատանքային խմբին ուղեկցել են՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հ. Հովսեփյանը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Ա. Թովմասյանը, արգելոցի վարիչ Տ. Մանուկյանը, վերականգնող ճարտարապետներ և շինարարներ։

Շրջայցի ընթացքում  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, անցկացրել մասնագիտական և խորհրդատվական քննարկումներ։

«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Ամբերդ գետի աջ ափին՝ հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ:

ՀՀ կառավարության   2001 թ. դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թ. նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ»  պատմամշակութային արգելոցը ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության /այժմ ԿԳՆՍՆ/ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ